Altmed

Altmed ԱլտՄեդ՝ կանխարգելիչ և վերականգնողական բժշկական կենտրոն
📞+374 91 42 10 02
📞 +374 93 22 92 92
📍ք. Երևան, Հ․ Պարոնյան 24

"ԱլտՄեդ" բժշկական կենտրոն, որտեղ աշխատում են բարձր որակավորում ունեցող, արտերկրում վերապատրաստում անցած մասնագետներ հետևյալ մասնագիտություններով` նյարդաբանություն, ռեաբիլիտոլոգիա, ֆիզիոթերապիա, կինեզիոթերապիա, մերսում, մանուալ թերապիա, ռեֆլեքսոթերապիա (ասեղնաբուժություն), հոմեոպաթիա, գաստրո-էնթերոլոգիա, դիետոլոգիա (նուտրիցիոլոգիա), մաշկավեներաբանություն, անեսթեզիոլոգիա, հոգեթերապիա, լոգոպեդիա:
Ծառ

այություններ "ԱլտՄեդ" բաժանմունքում ցուցաբերվում է ինտեգրատիվ բժշկական օգնություն` Արևելքի բազմադարյան փորձի կիրառմամբ.

Ռեֆլեքսոթեպիա (չինական "չժեն-ցզյու թերապիա")` կորպորալ ակուպունկտուրային կետերի կիրառմամբ, ֆրանսիական "աուրիկուլոթերապի"` ականջի խեցու ակուպունկտուրային կետերի կիրառմամբ, կորեական "Սու-Ջոք թերապիա"՝ ձեռքերի և ոտնաթաթերի ակուպունկտուրային կետերի կիրառմամբ, ոտնաթաթերի ռեֆլեքսոթերապիա՝ գերմանացի մասնագետ Հաննե Մարկվարդտի եղանակով, "կրանիոպունկտուրա" ՝ ռեֆլեքսաթերապիայի եղանակ, որտեղ կիրառվում են գլխի ակուպունկտուրային զոնաները;

Մանուալ թերապիա (խիրոպրատիկա և կրանիոսակրալ թերապիա);

Մերսում (սեգմենտար, կետային, բանկայով, վիբրացիոն);

Հոմեոպաթիա (դասական և համակցված հոմեոպաթիա, հոմեոսինիատրիա);

Ֆիտոթերապիա (բուժում խոտաբույսերով);

Գիրուդոթերապիա (բուժում տզրուկներով);

Ապիթերապիա (բուժում մեղուներով);

Արոմաթերապիա (բուժում հոտավետ յուղերով);

և Արևմուտքի ժամանակակից գիտության տեխնոլոգիաների կիրառմամբ.

Ոսկրային հյուսվածքի խտության ախտորոշում ռենտգեն-դենսինոմետրիայի օգնությամբ (DXA);
Օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի ախտորոշումը Վեգետատիվ ռեզոնանսային թեստի ապարատային-ծրագրային կոմպլեքսի օգնությամբ (ՎՌԹ);
Օրգանիզմի վիճակի ախտորոշում համակարգչային իրիդոախտորոշման սարքի օգնությամբ;
Օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի ախտորոշումը Պուլսային Մետաբոլիկ անալիզի համակարգչային կոմպլեքսի օգնությամբ (ՊՄԱ);
Թերապիա Բիոլոգիական հետադարձ կապի սարքի օգնությամբ (ԲՀԿ);
Թերապիա Բուբնովսկու դեկոմպրեսիոն և հակագրավիտացիոն բազմաֆունկցիոնալ տրենաժորի (BBT) օգնությամբ;
Պերիֆերիկ բլոկադաներ (բուժական ինֆիլտրացիոն և էպիդուրալ բլոկադներ, ֆարմակոպունկտուրա, մեզոպունկտուրա, մաշկի միջով հակացավային էլեկտրոնեյրոստիմուլյացիա);
Բուժական ֆիզկուլտուրա (ԲՖԿ);
Ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ (ՈՒԲՀ-թերապիա, էլեկտրաիմպուլսային թերապիա, ուլտրաձայնային թերապիա, մագնիսաթերապիա, լազերաթերապիա, գալվանաթերապիա, էլեկտրաֆորեզ, լուսաբուժություն); և այլն:

"ԱլտՄեդ" կենտրոնում կատարվում է հիվանդների հետազոտություն (chek-up), նպատակ ունենալով հետևյալը.

Սկզբնական փուլում բոլոր օրգան-համակարգերի հիվանդությունների և պաթոլոգիկ վիճակների բացահայտումը; զանազան հիվանդությունների զարգացման հավանականության և գենետիկ նախատրամադրվածության որոշումը; մակաբուծական հիվանդությունների ախտորոշում՝ ասկարիդներով և այլ գելմինտներով վարակվածություն:

"ԱլտՄեդ" կենտրոնում օգտագործվող ախտորոշման եղանակները թույլ են տալիս արագ անցկացնել համակարգչային համակցված նախաախտորոշում և ստանալ հիվանդի ֆիզիկական և հոգե-հուզական վիճակի լիարժեք պատկերը: Ախտորոշման ժամանակակից, ավանդական և այլընտրանքային եղանակների օպտիմալ զուգակցումը թույլ է տալիս հիվանդությունը բացահայտել ամենավաղ շրջանում, հաճախ մինչև հիվանդագին ախտանշանների հայտնվելը: Հատուկ մշակված՝ կանխարգելիչ վերահսկման սխեմաների օգնությամբ մեր մասնագետները կիրականացնեն Ձեր առողջության վիճակի լիարժեք ստուգում, ինչը ներառում է հիմնական քրոնիկ ոչվարակիչ հիվանդությունների զարգազման հավանականության գնահատումը՝ հաշվի առնելով ժառանգականությունը, սթրեսային իրավիճակներին հակազդելը, սննդակարգի խախտումները, մտավոր և ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, վնասակար սովորությունները, ինչպես նաև հիվանդագին վիճակների և հիվանդությունների սկզբնական փուլերի բացահայտումը:

Այս տեղեկատվության շնորհիվ, հիմնվելով զանազան լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքների վրա, մենք կստեղծենք Ձեր առողջության ճշգրիտ պատկերը՝ այսպես կոչված "Առողջության անձնագիր", հաստատապես կբացահայտենք հնարավոր "թույլ կետերը" և կառաջարկենք հատկապես Ձեզ համար մշակված՝ կանխարգելման և բուժման անհատական օպտիմալ ռազմավարություն:

"ԱլտՄեդ" բաժանմունքում անցկացվում է խորհրդատվական-ախտորոշիչ և բուժական-կանխարգելիչ օգնություն հետյալ հիվանդությունների դեպքում

Հենա-շարժական համակարգի հիվանդություններ՝
արթրիտ, արթրոզ, ողնաշարի օստեոխոնդրոզ և միջողային սկավառակների ճողվածքներ՝ զանազան կլինիկական արտահայտումներով՝ ցերվիկալգիա, առաջնային կրծքավանդակի համախտանիշ, ուսա-թիակային պերիարթրոզի համախատնիշ, արմունկային էպիկոնդիլյոզ և ուսա-դաստակային համախտանիշ, թորակալգիա, լյումբագո, լյումբաիշիալգիա, կոքցիգոդինիա, սպոնդիլոլիստոզ; կեցվածքի խանգարումներ՝ իդիոպատիկ սկոլիոզ և կիֆոսկոլիոզ; հոդերի կոնտրակտուրաներ, հարթաթաթություն, հոդերի, մկանների և ջլերի տրավմատիկ ախտահարում:

Կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններ
(նևրիտ, նևրալգիա, ռադիկուլիտ, նևրոզ, միգրեն, գլխապտույտ, գլխացավ, աղմուկ ականջներում, գիշերային անմիզապահություն, վերջույթների ֆանտոմի համախտանիշ, Herpes Zoster, անքնություն):

Աղե-ստամոքսային համակարգի հիվանդություններ
(գաստրիտ, խոցային հիվանդություն, խոլեցիստիտ, A և B տիպի հեպատիտի հետևանքներ, պանկրեատիտ, կոլիտ, հելմինթոզ, դիսբակտերիոզ, փորկապություն, թութք):

Էնդոկրին համակարգի և նյութափոխանակության խանգարումներ
(ճարպակալում, շաքարային դիաբետ, պոդագրա, օստեոպորոզ, հիպոթիրեոզ, հիպերթիրեոզ):

Մաշկային հիվանդություններ
(տարբեր էթիոլոգիայի դերմատիտներ, էկզեմա, փսորիազ):

Ալերգիկ վիճակներ
(ալերգիկ ռինիտներ, կոնյուկտիվիտներ):

Ուռոգենիտալ համակարգի հիվանդություններ
(դաշտանային համակարգի խանգարումներ, էնդոմետրիոզ, մաստոպաթիա, կլիմակտերիկ վիճակներ, միզաքարային հիվանդություն, պրոստատիտ, ցիստիտ, էնուրեզ):

Կակազում և խոսքի այլ խանգարումներ

Վնասվածքներից և վիրահատություններից հետո վերականգնում

"Ալտմեդ" բժշկական կենտրոնում հաջողությամբ գործում է "Ցավի կլինկա" – մի խումբ մասնագետներ (անեսթեզիոլոգ, նյարդաբան, հոգեբան, ռեֆլեքսաթերապևտ, ֆիզիոթերապևտ), որոնք զբաղվում են խրոնիկ ցավային համախտանիշների որակյալ բուժմամբ, օգտագործելով ցավերի բուժման տարբեր դեղորայքային և ոչ դեղորայքային մեթոդներ: "Ալտմեդ" կենտրոնում լայնորեն օգտագործվում է Հայկական ժողովրդական բժշկությունը՝ բուժման եղանակներ, որոնց հիմքում ընկած է բուսաբուժության, տզրուկաբուժության, մեղվաբուծության մթերքներով բուժման, կավի, աղոտքներով բուժման բնագավառում մեր Հայրենիքի փորձը, գիտելիքները և գործնական հմտությունները:

"ԱլտՄեդ" բժշկական կենտրոնում առկա են հեղինակային աշխատանքներ, մշակվում են ժամանակակից և ավանդական բժշկության նոր յուրահատուկ ախտորոշիչ և բուժական եղանակներ: Դրանց հիմքում ընկած են՝ նոր գործիքային ախտորոշիչ "Բիոսկոպ" կոմպլեքսը, սկալպոթերապիայի նոր եղանակները (սկալպի որոշակի հատվածների էլեկտրաստիմուլյացիա համաձայն հատուկ համակարգչային ծրագրի՝ որովայնի ներքին օրգանների կենսաբանականորեն ակտիվ կետերի և սկալպի համապատասխան հատվածների բացահայտված կորելյացիայի կիրառմամբ) և հոմեոպատիկ պրեպարատներով (հոմոսինիատրիա) կորպորալ կենսաբանորեն ակտիվ կետերի ֆարմակոպունկտուրայի անցկացման ժամանակ դեղամիջոցների ստուգման նոր եղանակը; նոր սերնդի "Դի Բլյուդեն" ֆիտոհավաքածուի կիրառման հիման վրա նոր ֆիզիոթերապևտիկ եղանակներ:

"ԱլտՄեդ" վերականգնողական կենտրոնում հիվանդների բուժման հաջողության գրավականն են ժամանակակից արևմտյան և ավանդական արևելյան բժշկության համակցությունը, դեղորայքային և ոչդեղորայքային բուժման զանազան եղանակների լավագույն զուգակցման անհատական ընտրությունը, ինչպես նաև հիվանդի առողջական վիճակի մշտական հսկողությունը՝ մեր կլինիկայում ստեղծված "Առողջության մոնիտորինգ" կոմպլեքսային ախտորոշիչ համակարգի օգնությամբ:

Մենք հասնում ենք իրական արդյունքների "Ոսկե եռյակի" շնորհիվ՝ հիվանդի համակարգային հետազոտություն, հիվանդի կոմպլեքս բուժում և վերականգնում, հիվանդին նշանակվող դեղամիջոցների ստուգում:
"ԱլտՄեդ" բժշկական կենտրոնում հետազոտվել և իրական օգնություն են ստացել հազարավոր հիվանդներ: Եկեք մեզ մոտ, և մենք կօգնենք Ձեզ:

Ասեղնաբուժությունը դարերի պատմություն ունեցող մեթոդ է, որն այսօր կիրառվում է նաև ժամանակակից բժշկական և վերականգնողական ...
03/06/2026

Ասեղնաբուժությունը դարերի պատմություն ունեցող մեթոդ է, որն այսօր կիրառվում է նաև ժամանակակից բժշկական և վերականգնողական մոտեցումների շրջանակում՝ որպես համալիր բուժմանը լրացնող տարբերակ։ 🩺

📌 Մեթոդի ընթացքում շատ բարակ ասեղները տեղադրվում են մարմնի որոշակի կետերում՝ նպատակ ունենալով նպաստել ցավի նվազեցմանը, մկանային լարվածության թուլացմանը և ինքնազգացողության բարելավմանը։ Ասեղնաբուժությունը հատկապես հաճախ կիրառվում է տարբեր ցավային վիճակների դեպքում, օրինակ՝ մեջքի, պարանոցի, գլխացավերի կամ հոդամկանային լարվածության ժամանակ։

👩‍⚕️ «ԱլտՄեդ» բժշկական կենտրոնում ասեղնաբուժությունն իրականացվում է անհատական մոտեցմամբ՝ հաշվի առնելով բուժառուի գանգատները, առողջական վիճակը և բժշկական ցուցումները։

📞 +374 91 42 10 02
📞 +374 93 22 92 92
📍 ք. Երևան, Հ. Պարոնյան 24

📄 Լիցենզիա՝ Ա-ԲՕ-000116
📄 Գովազդի թույլտվություն՝ N ԲՄԳ-00062

01/06/2026

👩‍⚕️Դեմքի ամբողջական երիտասարդացման հեղինակային մեթոդ, որը
մեկ թերապիայի մեջ միավորում է երեք հզոր տեխնոլոգիա: 💫

Մանրամասները կգտնեք տեսանյութում: 👇

📞 +374 91 42 10 02📞 +374 93 22 92 92📍 ք. Երևան, Հ. Պարոնյան 24📄 Լիցենզիա՝ Ա-ԲՕ-000116 (30.12.2024)📄 Գովազդի թույլտվությո...
26/05/2026

📞 +374 91 42 10 02
📞 +374 93 22 92 92
📍 ք. Երևան, Հ. Պարոնյան 24

📄 Լիցենզիա՝ Ա-ԲՕ-000116 (30.12.2024)
📄 Գովազդի թույլտվություն՝ N ԲՄԳ-00062

22/05/2026

🦴 Օստեոպորոզի բուժումը պահանջում է ճիշտ ախտորոշում և համալիր մոտեցում։

AltMed բժշկական կենտրոնում իրականացվում են օստեոպորոզի ժամանակակից ախտորոշում և բուժում՝ դենսիտոմետրիայի, դեղորայքային, ֆիզիոթերապևտիկ և վերականգնողական մեթոդների համադրությամբ՝ օգնելով ամրացնել ոսկրերը և կանխել բարդությունները։ ✨

📞 +374 91 42 10 02
📞 +374 93 22 92 92
📍 ք. Երևան, Հ. Պարոնյան 24

📄 Լիցենզիա՝ Ա-ԲՕ-000116 (30.12.2024)
📄 Գովազդի թույլտվություն՝ N ԲՄԳ-00062

Ուլտրաձայնային հետազոտությունը ժամանակակից ախտորոշման կարևոր և լայն կիրառվող մեթոդներից է, որը հնարավորություն է տալիս գ...
20/05/2026

Ուլտրաձայնային հետազոտությունը ժամանակակից ախտորոշման կարևոր և լայն կիրառվող մեթոդներից է, որը հնարավորություն է տալիս գնահատել ներքին օրգանների, հոդերի, փափուկ հյուսվածքների և որոշ անոթային կառուցվածքների վիճակը։ 🩺

ՈւՁՀ-ն կարող է նշանակվել․
🔹 ցավերի կամ անհանգստության պատճառը պարզելու,
🔹 օրգանների կառուցվածքային փոփոխությունները գնահատելու,
🔹 բուժման ընթացքը վերահսկելու,
🔹 կանխարգելիչ հետազոտության շրջանակում առողջական վիճակը ստուգելու նպատակով։

«ԱլտՄեդ» բժշկական կենտրոնում ուլտրաձայնային ախտորոշումը կատարվում է փորձառու մասնագետների կողմից և ժամանակակից սարքավորումների կիրառմամբ։

📞 +374 91 42 10 02
📞 +374 93 22 92 92
📍 ք. Երևան, Հ. Պարոնյան 24

📄 Լիցենզիա՝ Ա-ԲՕ-000116
📄 Գովազդի թույլտվություն՝ N ԲՄԳ-00062

15/05/2026

✅ Դենսիտոմետրիան Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է օստեոպարոզի ախտորոշման ոսկե
ստանդարտ։

🧑‍⚕️«ԱլտՄեդ» բժշկական կենտրոնի Stratos ապրանքանիշի դենսիտոմետրը հնարավորություն է տալիս ճշգրտությամբ որոշել ողնաշարի գոտկային հատվածի, ազդոսկրի և նախաբազկի ոսկրային խտությունը, ինչպես նաև ունի ամբողջ մարմին ծրագիր, որի միջոցով հնարավորություն է տալիս որոշել մարմնի ոսկրային, ճարպային և մկանային զանգվածի քանակությունը։

Ավելին տեսանյութում:

📞 +374 91 42 10 02
📞 +374 93 22 92 92
📍 ք. Երևան, Հ. Պարոնյան 24
📄 Լիցենզիա՝ Ա-ԲՕ-000116
📄 Գովազդի թույլտվություն՝ N ԲՄԳ-00062

🦴 Ոսկրերի խտության նվազման պատճառ կարող են լինել ոչ միայն տարիքը կամ կալցիումի և վիտամին D-ի պակասը, այլ նաև որոշ հիվանդ...
13/05/2026

🦴 Ոսկրերի խտության նվազման պատճառ կարող են լինել ոչ միայն տարիքը կամ կալցիումի և վիտամին D-ի պակասը, այլ նաև որոշ հիվանդություններ և առողջական վիճակներ, օրինակ․

🔹 վահանաձև գեղձի և հարավահանաձև գեղձերի խանգարումներ,
🔹 երիկամների կամ լյարդի քրոնիկ հիվանդություններ,
🔹 ստամոքս-աղիքային հիվանդություններ, որոնց դեպքում խանգարվում է սննդանյութերի ներծծումը,
🔹 ռևմատոիդ արթրիտ և այլ քրոնիկ բորբոքային հիվանդություններ,
🔹 որոշ ուռուցքային հիվանդությունների բուժման հետևանքով առաջացող հորմոնալ փոփոխություններ։

🩺 Եթե ձեզ մոտ առկա են ոսկրային խնդիրներ կամ ոսկրերի խտության նվազման ռիսկի գործոններ, կարևոր է ժամանակին դիմել մասնագետի օգնությանը և անցնել համապատասխան հետազոտությունները։

📞 +374 91 42 10 02
📞 +374 93 22 92 92
📍 ք. Երևան, Հ. Պարոնյան 24

📄 Լիցենզիա՝ Ա-ԲՕ-000116
📄 Գովազդի թույլտվություն՝ N ԲՄԳ-00062

08/05/2026

🩺 Միջողային ճողվածքը միշտ չէ, որ վիրահատության կարիք ունի։

Ժամանակակից ֆիզիոթերապիան օգնում է նվազեցնել ցավը, թուլացնել մկանային սպազմը, բարելավել արյան շրջանառությունն ու նպաստել հյուսվածքների վերականգնմանը՝ առանց երկարատև վերականգնման շրջանի։

«ԱլտՄեդ» բժշկական կենտրոնում յուրաքանչյուր պացիենտի համար մշակվում է անհատական մոտեցում և բուժման համալիր ծրագիր՝ հիմնված տարիների փորձի և ժամանակակից մեթոդների վրա։ ✨

📞 +374 91 42 10 02
📞 +374 93 22 92 92
📍 ք. Երևան, Հ. Պարոնյան 24

📄 Լիցենզիա՝ Ա-ԲՕ-000116 (30.12.2024)
📄 Գովազդի թույլտվություն՝ N ԲՄԳ-00062

📌 «ԱլտՄեդ»-ում մենք առաջարկում ենք համալիր մոտեցում ողնաշարի առողջության պահպանման և վերականգնման համար։ 🔹 Վերականգնողակ...
06/05/2026

📌 «ԱլտՄեդ»-ում մենք առաջարկում ենք համալիր մոտեցում ողնաշարի առողջության պահպանման և վերականգնման համար։

🔹 Վերականգնողական բուժում
Անհատական վերականգնման ծրագիր՝ ըստ Ձեր առողջական վիճակի և կարիքների։

🔹 Ֆիզիոթերապիա և կինեզիոլոգիա
Մկանների ամրացում, ճիշտ շարժումների ձևավորում և կեցվածքի գնահատում։

🔹 Մանուալ բժշկություն
Ողնաշարի շարժունակության վերականգնում ձեռքի հմուտ տեխնիկայով։

🔹 Ասեղնաբուժություն
Ցավի մեղմացման և մկանային լարվածության նվազեցման արդյունավետ մեթոդ։

🔹 Նյարդաբանություն և վնասվածքաբանություն
Ցավի պատճառների ճշգրիտ գնահատում և համապատասխան բուժման ընտրություն։

✨ Մեր նպատակն է օգնել Ձեզ վերադառնալ ակտիվ, ազատ և առավել հարմարավետ առօրյային։

📩 Խորհրդատվության և գրանցման համար կարող եք գրել մեր էջին կամ զանգահարել՝

📞 +374 91 42 10 02
📞 +374 93 22 92 92
📍 ք. Երևան, Հ. Պարոնյան 24

📄 Լիցենզիա՝ Ա-ԲՕ-000116 (30.12.2024)
📄 Գովազդի թույլտվություն՝ N ԲՄԳ-00062

🥗 Առողջության պահպանման կարևոր հիմքերից մեկը ճիշտ և հավասարակշռված սննդակարգն է։ 👩‍⚕️ «ԱլտՄեդ»-ի ներզատաբան-սննդաբան Տաթ...
23/04/2026

🥗 Առողջության պահպանման կարևոր հիմքերից մեկը ճիշտ և հավասարակշռված սննդակարգն է։

👩‍⚕️ «ԱլտՄեդ»-ի ներզատաբան-սննդաբան Տաթևիկ Հովակիմյանի մասնագիտական ուշադրության կենտրոնում են՝ շաքարային դիաբետը, վահանաձև գեղձի խնդիրները, օստեոպորոզը և ներզատաբանական այլ հիվանդություններ։

📌 Բժշկուհին նաև օգնում է կազմել անհատական սննդակարգեր՝ հիմնված այցելուի առողջական վիճակի, կենսակերպի և անձնական նպատակների վրա։

✨ Ճիշտ ընտրված սննդակարգը կարող է կարևոր դեր ունենալ ինչպես առողջության պահպանման, այնպես էլ տարբեր խնդիրների վերահսկման և կանխարգելման գործում։

📩 Խորհրդատվական այցի գրանցման համար գրեք էջին կամ զանգահարեք՝

📞 +374 91 42 10 02
📞 +374 93 22 92 92
📍 ք. Երևան, Հ. Պարոնյան 24

📄 Լիցենզիա՝ Ա-ԲՕ-000116 (30.12.2024)
📄 Գովազդի թույլտվություն՝ N ԲՄԳ-00062

Address

Yerevan

Opening Hours

Monday 09:30 - 16:00
Tuesday 09:30 - 16:00
Wednesday 09:30 - 16:00
Thursday 09:30 - 16:00
Friday 09:30 - 16:00
Saturday 09:30 - 13:00

Telephone

+37491421002

Alerts

Be the first to know and let us send you an email when Altmed posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Altmed:

Share