Dʏᴜᴛᴇɴ Cᴏsᴍᴇᴛɪᴄs

Dʏᴜᴛᴇɴ Cᴏsᴍᴇᴛɪᴄs Dyuten Cosmetics-ը առաջարկում է մաշկի խնամքի հեղինակային բանաձև՝ մշակված ԿՈՐՆԵՈԹԵՐԱՊԻԱՅԻ սկզբունքների և ժամանակակից միտումների հիման վրա:

Վերջին շրջանում համատեղելով պրոֆեսիոնալ կոսմետոլոգիական միջամտությունների գծով խորհրդատուի գործունեությունըհատուկ անդրադ...
27/04/2025

Վերջին շրջանում համատեղելով պրոֆեսիոնալ կոսմետոլոգիական միջամտությունների գծով խորհրդատուի գործունեությունըհատուկ անդրադարձ էի կատարել մաշկի «հյուծվածության» օրեցօր ավելի ու ավելի տարածվող խնդրին։

Սակայն ավելի քան վստահ եմ, որ բացի շուկայի առաջարկի կարգավորումից (մասնագետների հետ աշխատանք) առավել կարևոր է այս ինֆորմացիան հասցնել սպառողներին ևս։
Չէ որ տեղեկացված սպառողը առողջ տնտեսության հիմքն է։

Ի՞նչ է նշանակում «ԱՆՌԵՍՈՒՐՍ ՄԱՇԿ» տերմինը և ինչու է այն հիմա մասնագիտական քննարկումների թոփ թեմա հանդիսանում։

Մաշկի այս վիճակը վերջին շրջանում անչափ տարածված է և առավել հավանական է համարվում իր առաջացումը կոսմետիկ պրոֆեսիոնալ միջամտությունների և պրոֆեսիոնալ միջոցների ինտենսիվ կիրառման հետ, որը շատ հաճախ անգամ դուրս է գալիս մասնագետի կաբինետից և հետևաբար՝ մասնագետի վերահսկողությունից։

Չէ որ ներկայումս պրոֆեսիոնալ խնամքի միջոցների հասանելիությունը այնքան շատ է և բաց, որ անհնարին է դարձնում այն վերահսկել։

Իհարկե այս խնդրի առաջացման գործում առյուծի բաժինը ընկնում է կոլագենախթանիչ ապարատային միջամտություններին։
Չէ որ ցանկացած սինթեզի գործընթաց անչափ ռեսուրսատար է և այդ իսկ պատճառով օրգանիզմի կողմից երկար է պլանավորվում, որպեսզի կանխվի ամենօրյա բազային գործընթացների համար ռեսուրսների բացակայությունը։

ՍԱԿԱՅՆ, ԵՐԲ ՄԵՆՔ ԻՆԴՈՒԿՑՈՒՄ ԵՆՔ ՍԻՆԹԵՏԻԿ ՊՐՈՑԵՍՆԵՐԸ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՊԼԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ՝ ԱՐՏԱՀԵՐԹ, ԱՊԱ ՊԱՐԶԱՊԵՍ ԽԱԽՏՈՒՄ ԵՆՔ ՑԱՆԿԱՑԱԾ ԾԱԽՍԱՏԱՐ ՊՐՈՑԵՍԻՆ ՀԱՋՈՐԴՈՂ ԼՐԱՑՄԱՆ՝ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ, ԲԵՐԵԼՈՎ ԲԱԶԱՅԻՆ ԵՒ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՍՊԱՌՄԱՆ։

Իսկ ի՞նչ նշաններ ունի «անռեսուրս» մաշկը։

➖ Մաշկի ամրության զգալի կորուստ երիտասարդ տարիքում,

➖ Մաշկի հաստության զգալի նվազում երիտասարդ տարիքում,

➖Մաշկի խամրած երանգ, որը հնարավոր չէ փոխել դիմակների կիրառմամբ,

➖ Ծակոտիների արտահայտվածության ավելացում,

➖ Մաշկի վրա մանր կնճիռների զգալի ավելացում՝ կոմբինացված կամ յուղոտ մաշկի պարագայում,

➖ Մաշկի ակտիվ հոսք դեպի ցած և դիմագծերի «լղոզվածություն»։

Այս ԱՆԿԵՆԴԱՆ , ԱՆՎԵԵԵՐՋ ՁԳՎՈՂ ԵՎ ԽԱՄՐԱԾ մաշկի համար չկա մեկ այլ պանացեա, քան ներքին ռեսուրսների աստիճանաբար վերականգնում։

Այստեղ էական է հենց «աստիճանական» վերականգնումը։ Չէ որ երկարատև սովից հետո օրգանիզմի համար չկա ավելի մեծ վտանգ, քան առատ և «դժվարամարս» սնունդը։

Ուստի այսպիսի մաշկի համար անհրաժեշտ է համբերատար, հետևողական և գրագետ խնամք։

Իմ սիրելի Դյութեն կանայք և աղջիկներ 💐Գիտեմ, թե որքան ժամանակ է, որ խոստացել էի կազմակերպել վարպետության դասեր կրեմագործո...
08/03/2025

Իմ սիրելի Դյութեն կանայք և աղջիկներ 💐

Գիտեմ, թե որքան ժամանակ է, որ խոստացել էի կազմակերպել վարպետության դասեր կրեմագործության, մաշկի խնամքի և կոսմետիկ բաղադրիչների ճանաչման վերաբերյալ։

Ձեզանից շատերի հետ անձամբ ծանոթ լինելով, վստահ եմ, որ դուք էլ ինձ եք ճանաչում և գիտեք, որ ամեն ինչ նախաձեռնում եմ միայն այն ժամանակ, երբ ունեմ դրա համար բավարար մոտիվացիա, ծրագիր, գիտելիք և արձագանք ձեր կողմից։
Քանզի ինձ համար ամենից մոտիվացնողը այն ոգևորող արձագանքն ու վերաբերմունքն է, որը ստանում ես սիրելի աշխատանքի արդյունքում։

Վստահ եմ, կհամաձայնեք, որ երբ աշխատանքը սիրում ես, այն դառնում է ապրելակերպ, իսկ երբ այն նաև գնահատվում է, դառնում է կոչում։

Ուստի կուտակելով մեծ ցանկություն մաշկի խնամքի բնագավառում ձեռք բերած իմ փորձի և գիտելիքների փոխանցման առումով և անասելի կարոտ ձեզ հետ անմիջական շփման տեսակետից, առաջարկում եմ վերջապես մեկնարկել մեր խոստացված հանդիպումները՝ վարպետության դասերի ձևաչափով։

Դասերի ընթացքում դուք կստանաք բազային պատկերացումներ նրբաքսուքների կազմի վերաբերյալ, միասին կքննարկենք կոսմետիկ ամենից արդիական բաղադրիչների օգտակարությունը, մաշկի կոսմետոլոգիական ծառայությունների արդյունավետության մասին կստանաք անկեղծ վերլուծություն։

Եվ իհարկե, ինքներդ կպատրաստեք ձեր մաշկի խնամքի մի սրվակ ամենից օգտակար նրբաքսուքը՝ բացառապես Դյութեն կոնցեպտի շրջանակներում 🤍։

Այնպես, որ սպասում եմ ձեզ բոլորիդ յուրաքանչյուր կիրակի։

Ի դեպ, հանդիպման թեման և ծրագիրը փոփոխվելու է յուրաքանչյուր ամիս՝ ներառելով ոչ միայն բազային նրբաքսուքների պատրաստում, այլև ակտիվ բաղադրիչների ներառում, բաղադրիչների համատեղելիության որոշում։

Դե իսկ եթե մտադիր եք սկսել ձեր սեփական արտադրությունը, ապա առաջ ընկնելով ասեմ, որ վարպետության դասերի ընթացքում աստիճանաբար սովորելու եք աշխատել ոչ միայն նրբաքսուքների տարբեր բարդության բաղադրատոմսերի հետ, այլև կազմելու եք շիճուկներ, ֆլյուիդներ ևս։

Վստահեցնում եմ, որ մաշկի խնամքի շուրջ խոսակցությունները մոտիվացված կանանց միջավայրում ոչ պակաս երիտասարդացնող են, քան գեղեցկության ներարկումները։

Ուստի համեցեք «Մի սրվակ նրբաքսուքի շուրջ քննարկումներին», սովորելու, սովորեցնելու, բացահայտելու և պարզապես վայելելու շփումը 🪅։

Մասնակցության ամբողջական վճարը՝ 10,000֏։
Տևողությունը՝ 2 ժամ։
Բոլոր նյութերը և գործիքները տրամադրվում են դասընթացի ընթացքում 👩🏻‍🔬

Ձեր մաշկի սիրելի նրբաքսուքները էլ ավելի մեծ ծավալով և ավելի շահավետ արժեքով 👩🏻‍🔬։Մեր սիրելի հաճախորդներ և հետևորդներ 🤍Քա...
09/05/2024

Ձեր մաշկի սիրելի նրբաքսուքները էլ ավելի մեծ ծավալով և ավելի շահավետ արժեքով 👩🏻‍🔬։

Մեր սիրելի հաճախորդներ և հետևորդներ 🤍
Քանի որ այս ամբողջ ընթացքում ստացել ենք անթիվ - անհամար նամակներ Ձեզանից, մեր բաժին պատասխանատվությունը (ինչպես նշեց մեր անչափ սիրելի հաճախորդներից մեկը 😍) ստանձնելով, ցանկանում ենք Ձեզ առաջարկել «Բաժանորդագրման» միջոցով շարունակել օգտվել մեր նրբաքսուքներից առնվազն մինչև այս տարվա ավարտը։

Եվ այսպես, յուրաքանչյուր ամիս թողարկվելու է ցերեկային և գիշերային նրբաքսուքների մեկ զույգ՝ յուրաքանչյուրից ընդամենը 25 հատ։
Բաժանորդագրման միջոցով այս նրբաքսուքների զույգը հասանելի կլինի միասին 10,000֏-ով, որի դիմաց կստանաք 50մլ + 50մլ նրբագույն քսուքներ՝ ինչպես միշտ եթերային թեթևությամբ և գերհագեցած ակտիվների կազմով։

Նրբաքսուքների կազմը յուրաքանչյուր ամիս հարմարեցվելու է եղանակային պայմաններին, իսկ ճարպաթթուների «խելացի» ընտրությունը այն հավասարապես սիրելի է դարձնելու թե յուղոտ և թե չոր մաշկի պարագայում։

Բաժանորդագրվել կարող եք մինչև հունիսի 1-ը ներառյալ։

Առաջին պատվերները կառաքվեն հուլիսի 10-ին, ապա հաջորդիվ յուրաքանչյուր ամսվա 10-րդ օրը Դուք կստանաք Ձեր սիրելի զույգը՝ ինչպես միշտ թարմ և անուշաբույր 🌷🌱։

📌 Բաժանորդագրվել կարող եք ինչպես յուրաքանչյուր ամսվա հաճախությամբ, այնպես էլ երկու ամիսը մեկ տարբերակով։ Այս պայմանը փոփոխման ենթակա չէ և անհրաժեշտ է նշել բաժանորդագրության սկզբում։

📌 Սիրելիներս, քանզի թողարկման քանակը սահմանափակ է լինելու, մենք ցավոք չենք կարողանալու ամրագրել ավելի շատ թվով հաճախորդների, քան ամսվա կտրվածքով 25-ն է, ուստի անգամ եթե բոլորը նախընտրեն երկու ամիսը մեկ անգամ տարբերակը, ապա առավելագույնը 50 հաճախորդի կարող ենք գրանցել այդ երկու ամիսների կտրվածքով։

Ուստի կխնդրենք ըմբռնումով մոտենալ, եթե ստիպված լինենք մերժել Ձեր հայտը 🥺💓։

Սիրով և երախտագիտությամբ, Ձեր 🌹🌿

Իսկ Դուք արդեն բաժանորդագրվե՞լ եք 💓

  💯Իսկ դուք կցանկանայի՞ք  ինքներդ յուրաքանչյուր ամիս կամ Ձեզ հարմար պարբերականությամբ պատրաստել և Ձեր մաշկին տալ հրաշալի...
17/04/2024

💯

Իսկ դուք կցանկանայի՞ք ինքներդ յուրաքանչյուր ամիս կամ Ձեզ հարմար պարբերականությամբ պատրաստել և Ձեր մաշկին տալ հրաշալի տեսք, բնական խնամք, որի կազմը 100% հայտնի է Ձեզ 🌱։

տալիս է Ձեզ այդ հնարավորությունը և առաջարկում ամբողջ աշխարհում անչափ տարածված կամ « » ձևաչափը կիրառել մաշկի խնամքի բնագավառում ևս։

Այո, այո 😍, քայլ առ քայլ մանրակրկիտ ուղեցույց այն մասին թե ինչպես տանը պատրաստել Ձեր սիրելի նրբաքսուքներից երկուսը, տալ մաշկին իսկապես բնական խնամք և զերծ պահել այն անհայտ ծագմամբ խնամքի միջոցների կիրառումից։

Դե իսկ եթե վաղուց էիք պլանավորում սկսել Ձեր փոքրիկ գործը կոսմետիկ միջոցների ասպարեզում, ապա վստահաբար սա լավագույն ներդրումը կլինի այն սկսելու և կարևորագույն հմտություններ ձեռք բերելու համար։

Այս բաղադրատոմսի շուկայական արժեքը անկասկած 10-ապատիկ անգամ բարձր է, սակայն մենք մեր առաջ նպատակ ենք դրել մեր կողմից տարիներ շարունակ մատուցվող որակը Ձեզ հասանելի դարձնել :

Ուստի մեծ սիրով և սիմվոլիկ արժեքով առաջարկում ենք Ձեռք բերել «Օլիվիա» #ցերեկային և «Օլիվիա» #գիշերային եթերային նրբաքսուքների պատրաստման ողջ ընթացքը նկարագրող և բաղադրիչների ամբողջական ցանկը/քանակությունը պարունակող առցանց ուղեցույցը ընդամենը 10,000֏-ով։

Դե իսկ մինչև ✅ մայիսի 5-ը ուղեցույցը ձեռք բերելու պարագայում կարող եք ամռանը և աշնանը կայանալիք «Դյութեն կրեմագործության» վարպետության դասերին մասնակցել 5000֏ անդամավճարով, որի ընթացքում կկարողանաք ստանալ բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք, վստահաբար, կառաջանան Ձեզ մոտ այս ուղեցույցից դուրս սեփական բաղադրատոմսերի մշակման պարագայում։

❌ Վարպետության դասերը տեսաձայանգրել չի թույլատրվելու - պահպանելու համար մեր հեղինակային իրավունքները։

Դե իսկ ուղեցույցի ձեռքբերման համար 📩։

Մեր անչափ սիրելի հաճախորդներ, գործընկերներ և մեր էջի հետևորդներ 🤍🤍🤍։Նախորդ 6 տարիների ընթացքում մենք հասցրել ենք այնքան ...
09/04/2024

Մեր անչափ սիրելի հաճախորդներ, գործընկերներ և մեր էջի հետևորդներ 🤍🤍🤍։
Նախորդ 6 տարիների ընթացքում մենք հասցրել ենք այնքան մտերմանալ և Ձեզանից շատերի հետ մեր շփումը այնքան անմիջական է միշտ եղել, որ վերևի նախաբանի փոխարեն, իսկապես, տեղին կլիներ գրել «իմ հարազատներ»։
Անվերջ երկար տևող մտորումներից և անվերջ փոփոխվող տեքստերից հետո վերջիվերջո եկանք այս փոքրիկ հրապարակմանը, որով ցանկանում ենք Ձեզ հայտնել, որ մեր և, վստահաբար, գիտեմ, որ Ձեր սիրելի դարձած արտադրական մասը դադարեցնելու է իր գործունեությունը ս.թ. սեպտեմբերի 1-ից։

Եվ քանի որ մենք միշտ ենք եղել պատասխանատու մեր հաճախորդների և գործընկերների առաջ, այժմ էլ մինչև այս գրառումը կատարելը պատրաստել ենք փոքրիկ անակնկալ բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան ԴՅՈՒԹԵՆԻ անվերջ նուրբ և թեթև նրբաքսուքների ազդեցությունը մշտապես զգան իրենց մաշկին։

Կարծում եմ արդեն կռահեցիք, թե ինչ ենք նախապատրաստել 👩🏻‍🔬😍։

Գիտենք, որ այս գրառումը Ձեր բոլորի համար իսկապես անսպասելի էր, սակայն ամեն լավ բան ունի էլ ավելի լավ շարունակություն և մենք կանենք ամենը, որ այն «բացառապես բնականի» նշաձողը, որը սահմանվել էր մեր կողմից, աներկբա պահպանվի և էլ ավելի բարձրացվի մյուս արտադրողների կողմից։ Չէ որ մենք դադարեցնելու ենք մեր արտադրական, բայց ոչ կրթական և խորհրդատվական գործունեությունը։

Անակնկալի մասին մոտ օրերս անպայման լրացուցիչ գրառմամբ կպատմենք ✅։

📌 Դե իսկ ինչ վերաբերում է մեր ընկերության սեփականությունը համարվող բաղադրատոմսերին, ապա բոլոր հետաքրքրվողներին կխնդրենք գրել մեզ նշելով էլ.փոստի հասցեն՝ իրենց ամբողջական կամ մասնակի ձեռքբերման մանրամասներին ծանոթանալու համար։

Սիրով և անսահման ջերմությամբ և երախտագիտությամբ, Ձեր

Արդյո՞ք ժամանակակից կին լինելը նշանակում է լինել չխնամված։ Կանանց դերի «ինքնաարժևորման» կարևորությունը, անկասկած, անհնար...
02/04/2024

Արդյո՞ք ժամանակակից կին լինելը նշանակում է լինել չխնամված։

Կանանց դերի «ինքնաարժևորման» կարևորությունը, անկասկած, անհնարին է թերագնահատել։
Սակայն, ինչպես և ցանկացած միտում, այն ևս ունի իր ծայրահեղ դրսևորումները։

Այսպես, հաճախ լինել ուժեղ, կայացած կին, նշանակում է լինել չխնամված։
Իհարկե ֆանատիկ երիտասարդացման և դիմագծերի անվերջ փոփոխման սիրահար լինելը ևս որոշակի հոգեբանական բարդույթների մասին է վկայում, սակայն նմանատիպ բարդույթ է նաև սեփական սեռի առանձնահատկությունների ժխտումը և կանացիության դրսևորումներից անվերջ խուսափումը։

Նմանատիպ սխալ տարբերակում է տարվում նաև բնական և ենթադրաբար «ոչ բնական» գեղեցկությունը նախընտրողների միջև։

Այսպես, կա թյուր կարծիք, որ բնական գեղեցկությունը անխնամ գեղեցկությունն է, կամ դե այն գեղեցկությունը, որը կարելի է ստանալ կամ պահպանել բանջարեղենային տարբեր դիմակներ, բուսական տարբեր բալասաններ կիրառելով։

Իհարկե, ամենևին էլ չբացառելով վերոնշյալ միջոցների դրական ազդեցությունը, այնուամենայնիվ, պետք է նշենք, որ քաղաքակրթության ձեռքբերումների ընտրողական քննադատումը այդքան էլ օբյեկտիվ երևույթ չէ։ Ուստի ինչպես և օգտվում ենք լվացքի մեքենայի, խոհանոցային կոմբայնների, զանազան գադջեթների մեր կյանքը ավելի «կոմֆորտ» դարձնող հնարավորություններից, այնպես էլ պետք չէ խուսափել մեր մաշկի առողջությունը և արտաքին տեսքը բարելավող կոսմետիկ միջամտություններից։

Եվ այս պարագայում վստահաբար լինել բնատուր գեղեցիկ չի նշանակում լինել չխնամված կամ լինել կին, ով իր մաշկը խնամում է միայն վարունգի կեղևով։ Լինել բնական, նշանակում է գնահատել բնության կողմից մեզ տրված բոլոր յուրահատկությունները՝ միաժամանակ մաշկի ճիշտ խնամքի միջոցով լուծել տարիքի հետ առաջացող կոսմետիկ խնդիրները։

Լինել ուժեղ, ինքնաբավ, ժամանակակից և ներդաշնակ կին նշանակում է լինել գնահատող և շնորհակալ երիտասարդ տարիքում և լինել հետևողական, խնամված հասուն տարիքում։

Ձեր գեղեցկությունը այն է, ինչպիսին հենց Դուք եք այն նախ պահպանում, ապա կերտում Ձեր կենսափորձի հետ համատեղ։

Չէ որ գեղեցկությունը տեսնողի աչքերում է…

Խաղողը իրավամբ խորհրդանշում է կյանքը…Այն Մեծ ջրհեղեղից հետո մեր հողում կյանք տված առաջին տնկիներից է եղել և իրենով սկիզբ...
26/03/2024

Խաղողը իրավամբ խորհրդանշում է կյանքը…
Այն Մեծ ջրհեղեղից հետո մեր հողում կյանք տված առաջին տնկիներից է եղել և իրենով սկիզբ դրել վերածննդին։

Եվ ամենևին էլ պատահական չէ, որ իրենից ստացված ցանկացած պրոդուկտ, կլինի կորիզայուղ, մրգահյութ թե գինի, կենարար ազդեցություն է թողնում ամբողջ օրգանիզմի վրա։

Մաշկը այս տեսակետից ևս բացառություն չէ և մաշկի տեսանելի երիտասարդացման, տարբեր շերտերի նորացման կարելի է հասնել՝ կիրառելով խաղողի բնային բջիջների կուլտուրայի հիմքով մեր «Նազելի» ֆլյուիդը։

«Բնային» են համարվում այն բջիջները, որոնք ունակ են անվերջ ապրելու - «անմահ» են։

Իհարկե նման բջիջները առկա են մեր օրգանիզմում ևս և հենց իրենց առկայության շնորհիվ է, որ մեր մաշկը կամ ցանկացած այլ օրգան ունակ է վերականգնելու իր ամբողջականությունը և ֆունկցիոնալությունը։

Ուստի մեր այս ֆլյուիդը իսկապես համարվում է կենարար, քանզի արևի էներգիան իր մեջ ամբարած խաղողի «կյանքի» բջիջների միջոցով վերականգնում ենք մեր մաշկի՝ տարիքի հետ ավելի դանդաղկոտ դարձած բջիջների կենսառիթմերը - խորապես երիտասարդացնելով մաշկը, վերադարձնելով երիտասարդ տարիներին բնորոշ առողջ փայլը և միատոն երանգը։

Արժեքը՝ 8300֏
Ծավալը - 30մլ

Գարնանային քամու պես թարմացնող և տոնուսավորող խնամք «Անանուխ»՝ հատուկ արտահայտված ծակոտիներով յուղոտ/կոմբինացված մաշկի գ...
24/03/2024

Գարնանային քամու պես թարմացնող և տոնուսավորող խնամք «Անանուխ»՝ հատուկ արտահայտված ծակոտիներով յուղոտ/կոմբինացված մաշկի գիշերային խնամքի համար։

Օրվա ընթացքում յուղոտ մաշկին բնորոշ դեֆորմացիոն հոսքը ցավոք աստիճանաբար բերում է մաշկի առաձգականության նվազմանը, ինչն էլ արտահայտվում է ծակոտիների լղոզմամբ և լայնացմամբ։

Այս հիանալի և անփոխարինելի նրբաքսուքը ոչ միայն ցուցաբերում է կարգավորող, փայլատ և թարմացնող ազդեցություն, այլև հիանալի հակաբորբոքային միջոց է ակնեին հակված մաշկի հետթերապևտիկ խնամքի համար ևս։

Համադրեք այն «Բևեռափայլ» ցերեկային փայլատ, կարգավորող և գունահարթեցնող նրբաքսուքի հետ՝ յուղոտ մաշկի համար լավագույն կոմպլեքս խնամք ապահովելու համար։

«Անանուխ» - 7500֏
«Բևեռափայլ» - 6900֏

Մաշկի խնամքում, ինչպես և նորաձևության աշխարհում միտումները անընդհատ փոփոխվում են և հետաքրքրական է, որ այս փոփոխություննե...
17/03/2024

Մաշկի խնամքում, ինչպես և նորաձևության աշխարհում միտումները անընդհատ փոփոխվում են և հետաքրքրական է, որ այս փոփոխությունները միշտ կոհերենտ են։

Ուստի ժամանակակից ոճի ներկայիս "Old money" ուղղությունը ամբողջությամբ արտահայտվում է մաշկի խնամքում ևս՝ հիմք տալով «Թանկարժեք մաշկ» միտմանը։

Դե հիմա անդրադառնանք թե ինչ է այն ենթադրում։

Առաջնային իհարկե , որի հիմքում ընկած է մաշկի խնամքի միջոցների մանրակրկիտ ընտրությունը, երբ բացառվում են ոչ միայն mass market բրենդերը, այլև այն ապրանքանիշերը, որոնք ունեն կասկածելի համբավ։

Ոչ պակաս կարևոր է մաշկի , երբ մաշկի խնամք եզրույթը ենթադրում է ոչ թե միայն դեմքի կամ լավագույն դեպքում դեմքի և պարանոցի խնամք, այլ ամբողջ մարմնի խնամք։ Չէ որ «Old money» կերպարը ենթադրում է ոչ ճչացող հագուստ, որը առանձնանում է իր «լուռ ճոխությամբ» և հենց այս դեպքում է, որ կարևոր է նույնքան «համր գրավչություն» արտաքինի և հատկապես մաշկի տեսակետից։

Եվ վերջապես "Exquisite skin care" գաղափարի հիմքում ընկած սեփական մաշկի լիարժեք ճանաչումը և իրեն ընդունումը իր բոլոր առանձնահատկություններով հանդերձ։

Ուստի այն իսկապես ավելին է, քան պարզապես խնամված լինելու միտումը, այլ ենթադրում է գրագետ, ներդաշնակ և անհատական խնամք, որի առաջնային նախապայմանը իհարկե ինքնաճանաչումն է։

Մաշկի խնամքը կարող է թվալ մակերեսային և անկարևոր միայն այն դեպքում, երբ անհատական ոճ և կերպար ասելով ենթադրում ենք միայն հագուստի և ուղեկցող աքսեսուարների ընտրություն։

Մինչդեռ հենց դա է իրական մակերեսային վերաբերմունքը մեր իսկ անհատականության նկատմամբ…

Գարնանային խնամքում ակտիվ շիճուկների կիրառման անհրաժեշտությունը զգացվում է անգամ «ինտուիտիվ» մակարդակում։Մաշկը խամրած է,...
10/03/2024

Գարնանային խնամքում ակտիվ շիճուկների կիրառման անհրաժեշտությունը զգացվում է անգամ «ինտուիտիվ» մակարդակում։

Մաշկը խամրած է, ավելի նկատելի են ծակոտիները, մաշկի տեսքը այնպիսին է ասես այն մեկ օրում +20 տարով ծերացած լինի։

Այս պարագայում պարզապես հենց ինքը մաշկն է հուշում, որ անհրաժեշտ է ինտենսիվ և ակտիվացնող խնամք՝ մաշկի բջիջներին նոր շունչ հաղորդելու համար։

Շիճուկի կազմում առկա չափերով փոքր և «ճկուն» մոլեկուլները՝ վիտամինները, պեպտիդները, հատուկ էքստրակտները, գերխոնավացնող բաղադրիչները այդ տեսակետից հենց այն գործիքներն են, որոնք բառացիորեն ունակ են փոփոխելու մեր մաշկի բջիջների կենսաքիմիական ցիկլերը՝ թողարկելով մաշկի տեսանելի թարմացումը, նորացումը և երիտասարդացումը։

Դե իսկ էլ ինչը կարող է ավելի գրավիչ դարձնել շիճուկների կիրառումը, եթե ոչ գարնանային հատուկ առաջարկը։

Եվ այսպես 🌷🌿,

Մարտի 10 - 24-ը՝ շիճուկների ներառմամբ բոլոր այն պատվերները, որոնց ընդհանուր արժեքը կգերազանցի 30,000֏-ը կունենան -15% զեղչ։

Խնամեք մաշկը՝ չմոռանալով բազմազանության մասին, չէ որ -ում կա դրա համար ավելի քան 47 պատճառ 🌱👩🏻‍🔬։

Ֆլյուիդների կիրառումը մաշկի համար նման է բեռնաթափող սննդակարգի։ Իրենք թեթև են, գերհագեցած խոնավացնող բաղադրիչներով, ակտի...
27/02/2024

Ֆլյուիդների կիրառումը մաշկի համար նման է բեռնաթափող սննդակարգի։
Իրենք թեթև են, գերհագեցած խոնավացնող բաղադրիչներով, ակտիվացնող կոմպլեքսներով և կենսական անհրաժեշտության վիտամիններով։

Ուստի տարվա մեջ մի քանի անգամ վստահաբար պետք է անցում կատարել հենց այս խնամքի տեսակին։

Դե իսկ գարնան սկիզբը պարզապես լավագույնն է այդ տեսակետից 🌿։

Ընտրեք մեր 4՝ 2 ցերեկային և 2 գիշերային անկրկնելի ֆլյուիդներից Ձեր մաշկի համար լավագույն համադրությունը՝ թոթափելու ձմռան ողջ ծանրությունը Ձեր նուրբ մաշկից 🌱🌷։

☀️«Շունչ» - մաշկի գունահարթեցում, նորացում, ակտիվացում, այտուցվածության նվազեցում և գերխոնավացում։

Արժեքը - 7,500֏

☀️«ԼուսԷ» - մաշկի պայծառացում, փայլի վերականգնում, երիտասարդացում և գերխոնավացում։

Արժեքը - 8,000֏

🌛«Օլիվիա» - մաշկի թարմացում, երիտասարդացում, դիմադրողականության բարձրացում, այտուցվածության նվազեցում և գերխոնավացում։

Արժեքը - 7,500֏

🌛«Նազելի» - մաշկի ինտենսիվ ակտիվացնում, երիտասարդացում, պայծառացում և գերխոնավացում։

Արժեքը - 8,300֏

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Dʏᴜᴛᴇɴ Cᴏsᴍᴇᴛɪᴄs posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Dʏᴜᴛᴇɴ Cᴏsᴍᴇᴛɪᴄs:

Share