N2 Стом Клиника / N2 University polyclinic after M.Heraci

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • N2 Стом Клиника / N2 University polyclinic after M.Heraci

N2 Стом Клиника / N2 University polyclinic after M.Heraci Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from N2 Стом Клиника / N2 University polyclinic after M.Heraci, Health/Medical/ Pharmaceuticals, shirvandzade 17, Yerevan.

27/05/2017

Особенностью ортодонтического лечения детей 👦🏻👧🏼является совершенно иной психологический подход к проведению медицинских вмешательств, 👌🏻чем при лечении взрослых.
Детская ортодонтия 😇занимается профилактикой, диагностикой на ранних этапах развития аномалий, а также коррекцией этих отклонений.✅
Ортодонтия для детей использует такие методики, которые способствуют снятию у ребенка чувства страха перед посещением врача и сводят к минимуму болевые ощущения.🖤


10/05/2017
Like-ի կամ Comment-ի միջոցով Ընտրեք Ձեզ առավել հետաքրքրող ստոմատոլոգիական թեմաները: Առավելագույն արձագանք ստացած 2 թեման...
09/04/2017

Like-ի կամ Comment-ի միջոցով Ընտրեք Ձեզ առավել հետաքրքրող ստոմատոլոգիական թեմաները: Առավելագույն արձագանք ստացած 2 թեմաները կներկայացվեն հաջորդ Վիդեո-Հոլովակում։ Հարցմանը կարող եք մասնակցել նաև https://ru.surveymonkey.com/r/RGSF6SH կայքում։

«Թեմաների ընտրություն Ստոմատոլոգիական Վիդեո-Բլոգի համար»
Like-ի կամ Comment-ի միջոցով Ընտրեք Ձեզ առավել հետաքրքրող ստոմատոլոգիական թեմաները: Առավելագույն արձագանք ստացած 2 թեմաները կներկայացվեն հաջորդ Վիդեո-Հոլովակում։ Հարցմանը կարող եք մասնակցել նաև https://ru.surveymonkey.com/r/RGSF6SH կայքում։

Ребята давайте жить дружно :) Ортодонтическое лечение решает все проблемы :)
02/05/2015

Ребята давайте жить дружно :) Ортодонтическое лечение решает все проблемы :)

08/02/2015

Աճ՝Մոդել,փոփոխականություն և ժամկետներ:

Քանի որ ստոմատոլոգները և օրթոդոնտները խառնվում են ատամնաշարերի և ամբողջ դծշ կոմպլեքսի զարգացման պրոցեսի մեջ,և բժիշկը կարող է մանիպուլյացիայի ենթարկել դիմային զարգացման պրոցեսը հիվանդի օգտին:
Աճ տերմինը դասում են մարմնի չափերի և քանակի ավելացմանը:Կոմպլեքսային ավելացման բնորոշումը անվանում են զարգացում: Աճը հանդիսանում է անատոմիական ֆենոմեն,իսկ զարգացումը ունի ֆիզիոլոգիական և պահվածքային ուղղվածություն:Օրթոդոնտիկ բուժման կազմակերպման գլխավոր պատճառը նրա պսիխո-սոցիալական էֆեկտն է:Քանի որ, անհրաժեշտ է հիվանդի հետ համագործակցում:
Աճի և զարգացման հետազոտությունների մեջ գլխավոր դերև տրվում է մոդելի կոնցեպցիային:Մոդելը իր նշանակությամբ ինչպես մոդելը ըստ որի կարում են հագուստը-նշանակում է պրոպորցիոնալություն:Այս պրոպորցիոնալ փոխհարաբերությունները ժամանակի ընթացքում ենթարկվում են փոփոխության:Մենք գործ ունենք բարձր մակարդակի մոդելի հետ,որը հենց նշանակում է պրոպորցիաների փոփոխություն ժամանակի ընթացքում:
Ներարգանդային զարգացում 3 ամսեկան սաղմ-գլուխը կազմում է մարմնի 50%,այս էտապում գանգը ավելի մեծ է դիմային մասից,վերջույթները գտնվում են բեղմնավորման ,ձևավորման վիճակում,իսկ իրանը դեռ թերզարգացած է,ոտքերը կազմում են ընդհանուր մարմնի 1/3-ը:
Ծնվելու պահին – գլուխը կազմում է մարմնի 30%-ը,քանի որ վերջույթը և իրանը աճում են ավելի արագ:Նորածնի դեմքի ուղեղային մասը ավելի մեծ է,և դիմային հատվածը թերզարգացած է:
Մեծահասակ-գլուխը կազմում է մարմնի 12%-ը,ոտքերը կազմում է 1/5:Մեծահասակների մոտ դիտվում է դիմային հատվածի արտահայտված աճ:
Բոլոր այս փոփոխությունները,որոնք համարվում են աճի նորմալ մոդելի մի մաս ,բնորոշվում է "աճի ցեֆալեկաուդալ գրադիենտ" անվանումով:
Նորմալ աճի մոդելի մյուս ասպեկտը համդիսանում է այն,որ մարմնի ոչ բոլոր հյուսվածվածքներն են աճում միևնույն արագությամբ:
Ակնհայտ է,որ մկանունքը և կմախքը աճում են ավելի արագ,քան ուղեղը և նյարդային համակարգը,ինչն էլ արտահայտվում է գլխի չափերի փոքրացմամբ:

Ընդհանուր հյուսվածքներ-զարգացման պիկ վաղ մանկական հասակում – ստոպ-պիկ ուշ (պուբերտանտային) շրջանում:
Նյարդային համակարգ- 7տ-ում արդեն զարգացած է ընդհանուր հյուսվածքներից ավելի ուշ:
Լիմֆոիդ հյուսվածք ադենոիդ,մինդալներ-7տ-ում ձևավորված են լինում և զարգացման կտրուկ անկում ապրում սեռական հասունացման բուռն ձևավորման շրջանում:
Սեռական հյուսվածքներ- 7տ-ից նոր սկսվում են զարգանալ:
Նույնիսկ դեմքի և գլխի շրջանակներում աճի ցեֆալեկաուդալ գրադիենտը ցուցաբերում է ուժեղ ազդեցություն չափերի,պրոպորցիաների վրա և բերում են աճի պրոցեսում պրոպորցիաների փոփոխության:Ստորին ծնոտը,որը գտնվում է ուղեղից հեռավորության վրա,աճում շատ և ավելի ,քան վերին ծնոտը ,որն ավելի մոտիկ է գտնվում ուղեղային հատվածին:
Աճի մոդելի փոփոխությունները նշանակումէ սպասվելիք և կանխատեսելի պրոպորցիաների փոփոխության հերթականություն:

Երկրորդ կարևոր կոնցեպցիան աճի և զարգացման հետազոտման մեջ դա-փոփոխականությունն է:Ակնհայտ է,որ բոլոր մարդիկ տարբեր են՝ինչպես զարգացման մեջ այնպես էլ մնացած հարցերում:Հաճախ դժվար բայց կլինիկորեն շատ կարևոր է լինում որոշել,թե անհատը իր զարգացման մեջ գտնվում է նորմայի շրջանակներում,թե նրանցից դուրս:Այսինքն դասակարգել նորմալ և ոչ նորմալ զարգացած անհատներին:
Մեթոդներից մեկն է հանդիսանում կոնկրետ երեխայի մոտ ստանդարտ գրաֆիկի միջոցով հասակակիցների հետ համեմատումը:
Դեռահասային տարիքում բոլոր երեխաները ունենում են զարգացման վերելք,սակայն այս վերելքը տարբեր երեխաների մոտ տեղի է ունենում տարբեր ժամանահատվածներում:
Աղջիկների,որոնց մոտ արդեն սկսվել է մինստրուացիան,հաճախ անվանում են մենարխե:Սեռական հասունացումը ուղեկցվում է աճի վերելքով:
11տ-ում վաղ հասունացման աղջիկների աճի պիկը արդեն անցել է, միևնույն ժամանակ ուշ հասունացածների մոտ աճի վերելքը դեռ չի սկսվել:
Ժամանակի և փոփոխության պատճառով քրոնոլիոգիական տարիքը հաճախ չի հանդիսանում հատուկ ինդիկատոր ինդիվիդուալ զարգացման վիճակի համար:

Ֆիզիկական զարգացման ուսումնասիրման մեթոդներ:

Չափողական մոտեցում:
Աճի ուսումնասիրման չափման առաջին մեթոդ է,որից և սկսվեց այդպիսի գիտություն – ֆիզիկական անտրոպոլոգիա,հանդիսանում է կրանիոմետրիան:Կրանիոմետրիան ի սկզբանե օգտագործում էին նեանդերտալների և կրոմանիոնների գանգերի ուսումնասիրման համար,որոնց մասունքները հայտնաբերվել էին Եվրոպայի քարանձավներում 18-19-րդ դդ-ում:Կրանիոմետրիայի առավելությունն է հանդիսանում չոր գանգերի վրա բավականին հստակ չափումները,իսկ ամենամեծ թերությունն է հանդիսանում,որ բոլոր տվյալները եղել էին կրոսս-սեկցիոն:Կրոսս-սեկցիոն -դա նշանակում է ,որ չնայած պոպուլյացիաներում գոյություն ունեն տարբեր տարիքային խմբեր,բայց միևնույն անհատը կարող է ճափվել միայն ժամանակի մի կետում:
Կարելի է չափումներ կատարել նաև կենդանի մարդկանց կմախքի վրա:Այդ տեխնիկան կոչվում է անտրոպոմետրիա,որի ժամանակ չափումները կատարվում են փափուկ հյուսվածքների վրա,որոնք հանդիսանում են ոսկրային օրիենտիրների մաշկային կետեր:
Վերջին տարիներին անտրոպոմետրիկ հետազոտություններ է կատարել Farkas-ը,որը ցույց է տվել նոր տվյալներ մարդու դիմային պրոպորցիաների մասին և նրանց չափումները ժամանակի ընթացքում:
3-րդ չափման տեխնիկան-ցեֆալոմետրիկ ռենտգենոգրաֆիան,որը ունի առավելություն նախորդների նկատմամբ:Այն թույլ է տալիս իրականացնել ոսկրերի անուղղակի չափումներ,քանի որ դրանք երևում են փափուկ հյուսվածքների տակ:Բայց պետք է հաշվի առնել ռենտգեն մատկերի հնարավոր շեղումը:
Առավել հեշտ և արագ է իրականացնել ստատիկ հետազոտություն,հավաքելով տվյալներ մի քանի անհատների խմբերում,քան ժամանակի ծախսել միևնույն անհատի տարիների ընթացքում ռեգուլյար հետազոտությունների վրա:
Դինամիկ հետազոտություն-էֆեկտիվ է այն իմաստով ,որ հետազոտության ընթացքում ինֆորմացիայի մեծ ծավալ է հնարավոր ստանալ քիչ քանակով սուբյեկտիվների մոտ և արտացոլում է ինդիվիդուալ շեղումները,այսինքն շեղումներ,որոնք տեղի են ունեցել ժամանակի ազդեցությամբ:

Էքպերիմենտալ մոտեցում:

John Hunter-ը բացահայտել է, որ գունավորման ակտիվ ագենտ է հանդիսանում ալիզարինը,որը մինչ օրս օգտագործում են հետազոտությունների ժամանակ կյանքի ընթացքում գունավորման ժամանակ:Այն ուժեղ ռեակցիայի մեջ է մտնում ոսկրի կալցինոզի ենթարկված մասերում:
Մյուս էքսպերիմենտալ մեթոդն է հանդիսանում- իմպլանտացիոն ռենտգենոգրաֆիան:Այս տեխնիկայում կմախքային ոսկրերի (այդ թվում նաև ծնոտները և դեմքի ոսկրերի մեջ) տեղադրվում են մետաղական իներտ շտիֆտեր:Այդ շտիֆները շատ լավ միաձուլվում են ոսկրի հետ առանց որևէ բարդության:
Arne Bjork-ը՝Դանիայի Կոպենհագենի Թագավորական ստոմատոլոգիական քոլեջից,օգնեց ստանալ նոր կարևոր տվյալներ իմպլանտացված շտիֆտերով ցեֆալոմետրիկ ռենտգենների մասին կատարելով ռենտգեն համեմատություններ:

Կմախքի զարգացման շրջան:

Կմախքային մակարդակի վրա գոյություն ունի աճի միայն երեք հնարավոր ձևեր.
1.Հիպերտրոֆիա-առանձին բջիջների չափերի մեծացում
2.Հիպերպլազիա-բջիջների քանակի ավելացում
3.Բջիջների կողմից միջբջջային նյութի արտազատում-ինչը նպաստում է չափերի մեծացմանը անկախ բջիջների չափից և քանակից:
Իրականում կմախքի աճի ժամանակ դիտվում են բոլոր այս երեք պրոցեսները:Հիպերպլազիան հանդիսանում է ամենատարածված աճի տեսակը:Հիպերտրոֆիանտեղի է ունենում հատուկ իրավիճակներում:Իսկ միջբջջային նյութի արտազատումը դա առավել կարևոր է,երբ կմախքային համակարգի զարգացման ժամանակ տեղի է ունենում միջբջջային նյութի միներալիզացիա:

Կարծր հյուսվածքներին են պատկանում-ոսկրեր,ատամներ և որոշ աճառներ:Աճառների մեծ մասը,որոնք մասնակցում են աճին,իրենց դրսևորում են ինչպես փափուկ հյուսվածքներ և ավելի շուտ պետք է դասվեն փափուկ հյուսվածքների շարքին:
Մնացած բոլոր հյուսվածքները դասվում են փափուկ հյուսվածքների շարքին:
Փափուկ հյուսվածքների աճը տեղի է ունենում հիպերտրոֆիայի և հիպերպլազիայի հաշվին:Այս պրոցեսները տեղի են ունենում հյուսվածքների ամբողջ մակերեսով և կոչվում ինտերստիցիալ աճ (ինչը նշանակում է,որ տվյալ պրոցեսները տեղի են ունենում հյուսվածքների ամեն կետում):

Ինտերստիցիալ աճը բնորոշ է
1.գրեթե բոլոր փափուկ հյուսվածքների համար
2.կալցինոզի չենթարկվող աճառների համար
Միներալիզացիայի առկայության դեպքում,ինչի արդյունքում տեղի է ունենում կարծր հյուսվածքների աճ-ինտերստիցիալ աճ հնարավոր չէ:Հիպերտրոֆիա,հիպերպլազիա և միջբջջային նյութի արտազատում իհարկե հնարավոր է , բայց կարեղ են տեղի ունենալ միայն մակերեսայնորեն,այլ ոչ թե միներալիզացիայի ենթարկվող զանգվածներում:Նոր ոսկրի անուղղակի ավելացումը արդեն առկա ոսկրի մակերեսին,տեղի է ունենում վերնոսկրի բջիջների գործունեության հաշվին,որը փափուկ թաղանթային,մեմբրանային հյուսվածք է,որը ծածկում է ոսկրը:
Վերնոսկրում տեղի է ունենում նոր բջիջների ձևավորում,և արտազատվող միջբջջային նյութը միներալիզացվում է և ձևափոխվում նոր ոսկրի:Տվյալ պրոցեսը կոչվում է ոսկրի անուղղակի կամ մակերեսային օպոզիցիա:

Ինտերստիցիալ աճը հանդիսանում է գլխավոր ասպեկտ՝ կմախքի ընդհանուր զարգացման համար,քանի որ կմախքային համակարգը ի սկզբանե մոդելավորվում է աճառում:Դրանց մեջ են մտնում.
1.գանգի հիմնական մասը
2.իրանը
3.վերջույթները
Աճառների կմախքային զարգացման սկիզբը տեղի է ունենում ներարգանդային կյանքի 3ամսում:Անընդհատ աճառային թիթեղը անցնում է քթային կապսուլայից հետ,դեպի os capitatum-ի բացվածքը,որը գտնվում է գանգի հիմի մոտ:Պետ է նշել,որ այս շրջանում աճառները հանդիսանում են գրեթե անանոթ հյուսվածքներ,որի ներքին բջիջները մատակարարվում են դիֆուզիայի միջոցով՝ներքին շերտերից:Եվ բնականաբար այն պետք է լինի բարակ:Զարգացման վաղ շրջաններում էմբրիոնի փոքր չափերը թույլ է տալիս կմախքին ձևավորվել հիալինային աճառից,չնայած հետագա զարգացման ընթացքում այդպիսի կառուցվածքը հնարավոր չէ առանց ներքին արյունամատակարման:
Ներարգանդային զարգացման 4-րդ ամսում գանգի տարբեր աճառային կետերում տեղի է ունենում արյունատար անոթների ներմղում դեպի աճառի ներս:Տվյալ հատվածները դառնում են ոսկրացման կենտրոններ,որտեղ աճառը վերափոխվում է ոսկրի:Շարունակվում է աճառի արագ աճը,որոնք այդ նույն արագությամբ փոխարինվում են ոսկրի:Տեղի է ունենում ոսկրի քանակի արագ ավելացում և հարաբերականորեն (բայց ոչ ամբողջական ) աճառի քանակի պակասում:Ի վերջո նախկին աճառային գանգը ներկայացված է միայն աճառի փոքր հատվածներով,որոնք գտնվում են ոսկրի մեծ հատվածների միջև,որոնք ընդունում են էթմոիդային,ծոծրակային և սեպաձև ոսկրերին բնորոշ ձև:
Վերջույթների երկար ոսկրերում ոսկրագոյացման հատվածները առաջանում են ոսկրի կենտրոնում և նրա երկարությամբ,ձևավորելով կենտրոնական մարմինը,որը կեչվում է դիաֆիզ,իսկ ոսկրային վերջույթները ամեն կողմից ,որը կոչվում է էպիֆիզ:Էպիֆիզի և դիաֆիզի միջև գտնվող հատվածը,որը չի ենթարկվում աճառային կալցինոզի կոչվում է էպիֆիզար թիթեղ:Երկար ոսկրերի էպիֆիզար աճառային թիթեղը հանդիսանում է նրանց աճի կենտրոնը և իրականում այս աճառը պատասխանատու է տվյալ ոսկրի երկարությամբ՝նրա զարգացման համար:Ոսկրի մակերեսին վերնոսկրը նույնպես ունի մեծ նշանակություն:
Էպիֆիզար թիթեղի արտաքին վերջույթներում տեղակայված են աճառային բջիջների ակտիվ բաժանման գոտին:Նրանցից շատերը,որենք ենթարկված են հիպերտրոֆիայի,արտազատում են միջբջջային նյութ և արդյունքում ենթարկվում են դեգեներացիայի,իսկ հետո արագ վերափոխվում ոսկրային հյուսվածքով:Քանի դեռ աճառային հյուսվածքի աճը հավասար է կամ գերազանցում է նրանց հասունացման արագությանը՝աճը կշարունակվի:Սակայն աճի նորմալ շրջանի ավարտին մոտ աճի արագությունը գերազանցում է հասունացման արագությանը և վերջին աճառային հատվածները վերափոխվում են ոսկրով և էպիթելային թիթեղը կորում է:Տվյալ էտապում ոսկրի զարգացումը վերջանում է,բացառությամբ վերնոսկրի հաշվին հաստության փոփուխությունների:
Ոսկրերը կարող են իրականացնել ոսկրային յիմքի արտամղում անուղղղակիորեն շարակցական հյուսվածքի ներսում,առանց ընթացիկ աճառի ձևավորման:Ոսկրի ձևավորումը այս տեսակով կոչվում է միջթաղանթային ոսկրային ձևավորում:Ոսկրացման այս տիպը բնորոշ է.
1.գանգաթաղը свод черепа
2.վերին և ստորին ծնոտները
Ստորին ծնոտի ոսկրագոյացումը տեղի է ունենում մանդիբուլյար աճառի փոխարինմամբ ոսկրային հյուսվածքի:Իրականում ստորին ծնոտի զարգացումը սկսվում է մեզենքիմայի կոնդենսացիայից էմբրիոնի մանդիբուլյար աղեղների կողքերով և շարունակվում է միջմեմբրանային ոսկրային ձևավորման տիպով:Էմբրիոնի մանդիբուլյար աղեղների աճառը ամբողջությամբ անհետանում է ստորին ծնոտի ոսկրագոյացումից հետո: Այս աճառի մնացորդները ձևափոխվում են երկու ոչ մեծ ոսկրերի, որոնք մասնակցում են միջին ականջի փոքր ոսկրերի միացման մեջ:Նրա պերիխոնդրումը գոյություն ունի սեպաձև-ստործնոտային կապանների ձևով:
Հոդագլխիկային աճառը ի սկզբանե զարգանում է որպես անկախ երկրորդային աճառ,որը առանձնացված է ստորին ծնոտի մարմնից մեծ տարածությամբ:Սաղմի կյանքի սկզբում այն միձուլվում է աճող ստորին ծնոտի հետ:
Վերին ծնոտը սկսում է իր ձևավորումը մեզենքիմայի կոնդենսացիայի կենտրոնից:Տվյալ շրջանը տեղակայված է քթային կապսուլայի կողմնային մակերեսներին:Չնայած աճառի աճը նպաստում է միայն գլխի երկարացմանը և վերին ծնոտի առաջ տեղաշարժին,այն չի նպաստում վերին ծնոտի ոսկրի անուղղակի ձևավորմանը:
Այտային աճառը ամբողջությամբ անհետանում է և վերափոխվում ոսկրի ծնվելուց առաջ,ի տարբերություն ստորին ծնոտի հեդագլխիկային աճառի,որը պահպանվում է:
Անկախ նրանից,թե որտեղ է իրականացել ոսկրի միջմեմբրանային ձևավորումը,միներալիզացված զանգվածի ներսում աճը հնարավոր չէ,և ոսկրը պետք է ձևավորվի միայն ապոզիցիայով(վերնոսկրի հաշվին ազատ մակերեսին նոր ոսկրի առաջացմամբ):Ոսկրի ձևը կարող է փոխվել մի հատվածում ռեզորբցիայի(քայքայման) հետևանքով և մյուս հատվածում ոսկրի ավելացմամբ(ապոզիցիա):

Estetik analizner@ unen mec nshanakutyun ortodontik bujman planavorman mej !!! Ayn misht petq e katarvi graget ev pacien...
01/02/2015

Estetik analizner@ unen mec nshanakutyun ortodontik bujman planavorman mej !!! Ayn misht petq e katarvi graget ev pacienti het xorhrdakcelov !!! :)
Fotometrik analiz Shvartsi.
Tr- trichion-glxi mazacackuyti himq
N'-nasion-mashkajin N(chakatoskri ev qtoskri amenaners@nkac ket)
Sn-subnasale-septum nasi-i verin shrtunqin ancman ket
O'-orbitale-mashkayin O
P'-porion-artaqin akanjayin ancuxu verin ket
Ls-labrale superius-verin shrtunqi ezr(mashkic karmir erizi ancum@)
Sto-stomion-beranayin chexqi mijnaket
Li-labrale inferius-storin shrtunqi ezr(karmir erizic mashki ancum@)
Sm-submentale-kzaki amenaxor@ mashkayin ket@
Pog'-pogonion-kzaki amenaarajayin krt
Gn'-gnathion-kzaki storin arajayin ket
Me'-menton-kzaki amenastorin ket

Мышцы поднимающие нижнюю челюсть 1.Височная мышца - m. temporalis 2.Собственно жевательная мышца - m. masseter 3.Медиаль...
08/01/2015

Мышцы поднимающие нижнюю челюсть 1.Височная мышца - m. temporalis 2.Собственно жевательная мышца - m. masseter 3.Медиальная крыловидная - m. pterygoideus medialis

Мышцы, опускающие нижнюю челюсть 1.челюстно-подъязычная - m. mylohyoideus 2.подбородочно-подъязычная - m. geniohyoideus ...
08/01/2015

Мышцы, опускающие нижнюю челюсть 1.челюстно-подъязычная - m. mylohyoideus 2.подбородочно-подъязычная - m. geniohyoideus 3.переднее брюшко двубрюшной мышцы - venter anterior m. digastricus

мимические мышцы - m. occipitofrontalis,m. corrugator supercili,m. orbicularis oculi,m. auricullares anterior,posterior,...
02/01/2015

мимические мышцы - m. occipitofrontalis,m. corrugator supercili,m. orbicularis oculi,m. auricullares anterior,posterior,superior,m. nasalis,m. buccinator,m. risorius,m. orbicularis oris,m. levator anguli oris,m. depressor anguli oris,m. mentalis,m. depressor labii inferioris,m. levator labii superioris,m. zygomaticus

Чем грозит неправильный прикус
30/12/2014

Чем грозит неправильный прикус

Один из крупнейших стоматологических порталов STOM.RU был создан в середине 90 и представляет специальную и тематическую информацию как для пациентов, так и для врачей. Приглашаем Вас на наши страницы. Чем грозит неправильный прикус — Ортодонтия — Стом.ру

Address

Shirvandzade 17
Yerevan

Telephone

010232259

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when N2 Стом Клиника / N2 University polyclinic after M.Heraci posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to N2 Стом Клиника / N2 University polyclinic after M.Heraci:

Share