12/02/2026
Հարգելի կոլեգաներ,
«Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի» անդամներ,
Փետրվարի 14-ին, ժամը 10:30-ին, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու հարգարժան պրոֆեսոր Յուրի Միխայիլի Պողոսյանի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։
📍 Best Western Plus Congress Hotel Yerevan
⏰ 10:30 — գրանցում
👏🏼 11:00 — միջոցառման սկիզբ՝ նվիրված պրոֆեսոր Յուրի Պողոսյանի գործունեությանը
☕️ 13:00 — սուրճի ընդմիջում
🧬 13:30–15:00 — միջոցառման գիտագործնական մաս
❗️ Ուշադրություն
✅ Միջոցառմանը կարող են մասնակցել միայն ասոցիացիայի 2026թ. անդամները։
👉🏼 Ցանկալի է անդամագրվել նախապես ➡️ https://forms.gle/uL6z74P7iNKrZ6KT7
❌ Միջոցառումը կրեդիտավորված չէ։
Ծրագիր
Նարեկ Մկրտչյան — «Յուինգի սարկոմա․ կլինիկական դեպք»
Լիլիթ Մելիքսեթյան — «Բերանի խոռոչի նախաքաղցկեղային ախտահարումներ․ պաթոհիստոլոգի դիտարկումներ»
Արամ Բադալյան — «Սիլիկոնային քսուքների հետվիրահատական կիրառումը դեմքի շրջանում»
Սերգեյ Ղազանչյան — «Դիմածնոտային շրջանում կիրառվող լաթեր ուռուցքների հեռացումից հետո»
Հայկ Բաբայան — «Գլխի և պարանոցի ռեկոնստրուկցիա․ մեթոդի ընտրություն»
Նատալյա Կարնիևսկայա — «Մաշկի ոչ մելանոմային չարորակ նորագոյացությունների բրախիթերապիա»
Կորյուն Հակոբյան — «Դեղորայքային օստեոնեկրոզի կապակցությամբ ստորին ծնոտի եզրային ռեզեկցիայից հետո դեֆեկտի երկշերտ փակման տեխնիկայի ընտրություն»
«Հայտ AAMFOS 2026 անդամակցության կամ անդամակցության երկարաձգման համար / AAMFOS 2026 : Membership Application or Renewal» Նկարագրություն / Description Հայերեն Խնդրում ենք լրացնել այս ձևը, եթե ցանկ....