22/06/2026
🤱 Կերակրող մայրիկների մոտ ցանկացած բժշկական միջամտություն կամ հետազոտություն առաջացնում է հազար ու մի հարց, հատկապես, երբ խոսքը վերաբերում է «կոնտրաստային նյութին»։
Շատերը կարծում են, որ հետազոտությունից հետո պետք է օրերով ընդհատել կրծքով կերակրումը կամ թափել կաթը։
Ի՞նչ է պետք իմանալ․
🔹 ՄՌՏ-ի ժամանակ օգտագործվող գադոլինիում հիմքով կոնտրաստային նյութը գրեթե չի թափանցում մայրական կաթի մեջ (ներարկված քանակի 1%-ից էլ պակաս)։
🔹 Ժամանակակից միջազգային արձանագրությունները հաստատում են, որ հետազոտությունից հետո կրծքով կերակրումը դադարեցնելու կարիք չկա։
▫️ Այնուամենայնիվ, լրացուցիչ զգուշավորության նպատակով խորհուրդ ենք տալիս կերակրող մայրերին կոնտրաստային նյութի ներարկումից հետո 24 ժամվա ընթացքում կթել և թափել կաթը, իսկ 24 ժամ անց շարունակել կրծքով կերակրումը բնականոն կերպով։
🤍 Մենք հոգում ենք և՛ ձեր ճշգրիտ ախտորոշման, և՛ ձեր բալիկի անվտանգության մասին։
Գրանցվելու համար՝
📞 055 685050 / 011 625050
📞 Կարճ համար՝ #19
📍 Ծարավ Աղբյուր 55ա