Borjomi Palace Հայերեն Էջ

Borjomi Palace Հայերեն Էջ ☆ Ժամանակակից 4-աստղանի հյուրանոցային համալիր
☆ Առողջարար հանքային ջուր
☆ Բուժիչ պրոցեդուրաներ
☆ Վրացական հյուրընկալություն

Borjomi Palace & Spa-ն 4-աստղանի հյուրանոց է, որը գտնվում է Բորժոմիի հանրահայտ Հանքային ջրերի զբոսայգուց ընդամենը 800 մետր հեռավորության վրա:
Այստեղից 30 րոպեում կարելի հասնել Բակուրիանի ժամանակակից լեռնադահուկային հանգստավայր: Վրաստանի մի շարք հայտնի տեսարժան վայրեր ևս գտնվում են փոքր հեռավորության վրա:

Մեզ մոտ դուք կգտնեք 4+ աստղանի հյուրանոցին համապատասխան հարմարավետություն և ենթակառուցվածքներ.
• Արբանյակային հեռուստատեսությամբ, ինտերնետով և այլ հարմարություններով հագեցած 164 բարձրակարգ սենյակներ
• Փակ և բաց լողավազաններ
• 3D ֆորմատի կինոթատրոն
• Ռեստորաններ, բար, ամառային սրճարան
• Կոնֆերանս դահլիճներ
• Սաունա
• Համամ
• Ֆիթնես, մարզադահլիճ
• Բիլիարդ սրահ

Borjomi Palace-ում գործում է առողջարանային SPA կենտրոն, որտեղ կարելի է անցնել ժամանակակից բժշկական դիագնոստիկա և բուժիչ-առողջարարական բազմաթիվ պրոցեդուրաներ՝ առանց հանգստից կտրվելու: Վերջիններս կատարվում են Բորժոմի հանքային ջրի հիմքի վրա, որը վաղուց է հայտնի իր բուժիչ հատկություններով, այդ թվում` և ռուս ՑԱՐԵՐԻ ու ազնվականների շրջանում:
Մեր SPA կենտրոնը հագեցած է դիագնոստիկայի և բուժման համար նախատեսված ժամանակակից բժշկական սարքավորումներով: Բուժ.անձնակազմը բաղկացած է ավելի քան 50 պրոֆեսիոնալ և փորձառու աշխատակիցներից:

Borjomi Palace & Spa-ն ունի նաև տուրիստական դեպարտամենտ իր արհեստավարժ գիդերով և սեփական ավտոպարկով (մինիվեններ, միկրոավտոբուսներ, ավտոբուսներ):
Ամենօրյա ռեժիմով իրականացվում է հյուրերի տեղափոխում դեպի Բակուրիանի հանգստավայր:

Borjomi Palace - վայր, որտեղ միշտ ցանկանում ես վերադառնալ։

Address

Gamsakhurdia K. 17
Borjomi
1200

Alerts

Be the first to know and let us send you an email when Borjomi Palace Հայերեն Էջ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Borjomi Palace Հայերեն Էջ:

Shortcuts

Share