11/07/2026
🍅 HOMMIE նախաճաշ | 11.07.2026 🍳
Լոլիկով ձվածեղ՝ նույն ինքը պոմիդորով ձվածեղ՝ տատիկիս բաղադրատոմսով ❤️
Իմ պատրաստած և կիսված բաղադրատոմսերի գերակշիռ մասը ընտանեկան դասական ուտեստներ են։ Ինչքան էլ իմ խոհարարական զինանոցում ավելանան աշխարհի տարբեր խոհանոցներից նոր ու հետաքրքիր լավագույնները, ինձ համար ամենասիրելին ու ամենաթանկը մնում են ընտանիքից փոխանցված ուտեստները։
Պարզ, համեղ, տնական և լի հիշողություններով ✨